ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կառավարությունը «Նաիրիտ-2»-ը վաճառեց

Կառավարությունը «Նաիրիտ-2»-ը վաճառեց
01.03.2018 | 21:17

Կառավարությունը հավանություն տվեց «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ու Երևանի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող շենք-շինությունները և 10,3 հեկտար հողատարածքը 626,9 միլիոն դրամով «ուղիղ վաճառքի ձևով» օտարել «Ա-Ս Ինվեսթմենթս» ընկերությանը:

Որոշման նախագիծը ներկայացրած էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Կարեն Ղահրամանյանը հավաստեց, որ «Ա-Ս Ինվեսթմենթսը» 7-10 տարում պարտավորվել է ներդնել մոտ 7,5 միլիարդ դրամ և ստեղծել 250 աշխատատեղ: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի համաձայն, «Ա-Ս Ինվեսթմենթս» ընկերությունը գրանցվել է այս տարվա փետրվարի 22-ին, միակ հիմնադիրը Գևորգ Արմենի Հակոբյանն է:

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ